Բավ է պառակտվել
24-02-2023 09:06

Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպումից հետո խորհրդակցությունների նպատակով Երևան է ժամանել ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին տարածաշրջան է գալիս։
«Վերադարձել եմ տարածաշրջան խորհրդակցությունների շարք անցկացնելու Մյունխենի հանդիպումների արդյունքներով: Այցը սկսում եմ Երևանից։ Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»,–գրել է նա։
Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23–ին։ Նա հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները` Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։