Բավ է պառակտվել
21-01-2023 17:03

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Երևանում և Բաքվում հայտարարել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության մասին

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների ժամանակ ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

«Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ եղել է Հարավային Կովկասում՝ այցելելով Հայաստան և Ադրբեջան։ Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում Կոլոմինայի հերթական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր:

Հայաստանում Կոլոմինան հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Կոլոմինան քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում։

«Պարոն Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Կոլոմինան նաեւ ողջունել է Եվրոպական միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։