Բավ է պառակտվել
20-12-2021 19:01

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները մոտ ապագայում կարող են հանդիպում կազմակերպել՝ Չավուշողլու

Երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպում անցկացնել մոտ ապագայում։

Նման հնարավորության մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդդին Աբդուլլահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն՝ չհստակեցնելով առաջիկա հանդիպման մանրամասները։

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ բանագնացներ նշանակել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Ավելի ուշ Չավուշօղլուն հայտարարել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 18-ին, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի անունը՝ դա կլինի ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։