Բավ է պառակտվել
14-05-2019 18:29

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Ծառուկյանի դեմ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դեմ` հաշվի առնելով հանցադեպի բացակայությունը։ Այս մասին տեղեկացրել է ծառայության մամլո քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ համապատասխան դիմում ներկայացնելով դատախազություն և ԱԺ նախագահին, պահանջել է զրկել Ծառուկյանին մանդատից և քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ, հաշվի առնելով պատգամավորների՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենսդրական արգելքը։
Մայիսի 8-ին կայացած մամլո ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ծառուկյանի պատգամավորական մանդատի հարցը օրինական է և որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում:
«Նախապատրաստված նյութերի հիման վրա քննիչը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը հանցադեպի բացակայության պատճառով։ Քննիչը քրեական գործ է հարուցում, եթե կան հանցագործության հանգամանքներ», – ասել է Օհանջանյանը։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունըպահանջել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ լրագրողներին հետ զրույցում նրա տված գնահատականների կապակցությամբ:
Քաղաքական ուժն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ խախտվել է պատգամավորների՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հորդորել է Ծառուկյանին բացատրություն տալ այդ հարցի կապակցությամբ։
Ապրիլի 19-ին Հայաստանի խորհրդարանում քննարկվել է «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ենթադրում է ցեմենտի ներմուծման պետական տուրքի սահմանում: Երկու օր խորհրդարանում ծավալվել են թեժ քննարկումներ, որոնց ընթացքում հնչել են փոխադարձ մեղադրանքներ։ Արդյունքում օրենսդիրներն ընդունել են օրինագիծն առաջին ընթերցմամբ, քանի որ «կողմ» է քվեարկել 78, իսկ «դեմ»՝ 42 պատգամավոր։