Բավ է պառակտվել
14-12-2022 16:14

ՀՀ ԱԺ նախագահը Արցախի շրջափակման մասին. «Երևի պետք է դիտարկել ոչ միայն ռուս խաղաղապահների ձևաչափը»

Ստեղծված իրավիճակն ի ցույց է դնում, որ հայկական կողմը պետք է լրջորեն զբաղվի միջազգային դիտորդական մանդատի ներդրման հարցով, որպեսզի Արցախի տարածքում միջազգային դիտորդական առաքելություն լինի։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ռուս խաղաղապահների մանդատի առնչությամբ նա նշեց, որ Լաչինի միջանցքի հետ կապված դեպքերը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ խաղաղապահները Լաչինում պետք են, և նրանց մանդատի ժամկետը պետք է երկարաձգվի։

«Երևի պետք է դիտարկել ոչ միայն ռուս խաղաղապահների ձևաչափը, այլ նաև միջազգային այլ ձևաչափերի օգնությամբ այնտեղ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը»,- ասաց Սիմոնյանը։