Բավ է պառակտվել
23-02-2015 12:46

Վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել ԱԺ-ն. ՀՀ ԱԺ խոսնակ

Իրական ժողովրդավարական երկրի խորհրդարանի նախագահը իշխանությունների կողմից ճնշման ենթարկվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցով խորհրդարանական հանձնաժողով պետք է ստեղծեր: Այդ մասին այսօր խորհրդարանի քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ դիմելով ԱԺ խոսնակ, հանրապետական Գալուստ Սահակյանին: Նրա խոսքով՝ իհարկե, իրենք միամիտ չեն և հիանալի հասկանում են, որ խոսնակը, որպես ՀՀԿ թիմի անդամ, լիովին աջակցում է ՀՀԿ և Սերժ Սարգսյանի որոշումներին, որոնք գործածվում են Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ: Զուրաբյանի խոսքով՝ սակայն դիտարկելով Գալուստ Սահակյանին միայն որպես ԱԺ նախագահ, ՀԱԿ-ը համարում է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակում խորհրդարանը պետք է անհապաղ ուսումնասիրի ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի դեմ ահաբեկչական գործողությունների հարցը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ազատությունների և կուսակցության ավելի քան 500 անդամի նկատմամբ «հակասահմանադրական հարձակումները» հանդիսանում է հարձակում Սահմանդրության դեմ, և մեկ այլ կերպ այդ չի կարելի բնորոշել: Զուրաբյանին ընդհանտել է ԱԺ խոսնակի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով հիշեցրել է, որ ըստ կաննակարգի Զուրաբյանը պետք է ոչ թե ելույթ ունենար, այլ հարց տար: Նա նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյանը իր սեփականը թիմը և խմբակցությունը ունի: «Ձեր խոսնակության կարիքը չունի, որ պետք լիներ, նրանք չէին բոյկոտի, այլ կխոսեին», - ասել է Շարմազանովը: Ստանալով իր ելույթը շարունակելու թույլտվությունը՝ Զուրաբյանը նշել է, որ իր կողմից բարձրաձայնած հարցը վերաբերվում է ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաև ողջ հասարակությանը: Խոսնակը քչախոս էր: «Ես ձեզ դիտարկում եմ զուտ այնպիսին, ինչպիսին կաք և համաձայն չեմ ձեր մտքերի հետ: Առավել ևս ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել Ազգային Ժողովը», - ասել է Գալուստ Սահակյանը: