Բավ է պառակտվել
17-04-2015 09:40

Հունաստանի խորհրդարանի նախագահը կմասնակցի Ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին

Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ: Կողմերը քննարկել են հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացել է բարձր գնահատանքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են խորհրդարանական ձևաչափին: Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատել է, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով: Հանդիպման ավարտին Զոի Կոնստադոպուլուն վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և էլ ավելի զարգացնելու իր պատրաստակամությունը: