Բավ է պառակտվել
10-01-2023 08:58

Թեհրանը չի ընդունի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն կովկասյան տարածաշրջանում

Թեհրանը չի ընդունի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն կովկասյան տարածաշրջանում, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, գրում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Այսօր երկու երկրները ձգտում են զարգացնել և խորացնել հարաբերությունները, և ես վստահ եմ, որ երկու երկրների պաշտոնյաները մեծ ցանկություն ունեն զարգացնել հարաբերությունները։ Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզում, և որքան մոտ լինեն տարածաշրջանի երկրները, այնքան լավ տարածաշրջանի համար, և ոչ տարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն այս հարցում», ընդգծել է Ղալիբաֆը։
Նա նաև հայտարարել է Ադրբեջանի հետ առևտրային և տարանցիկ փոխանակումները զարգացնելու պատրաստակամության մասին։

Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն․ Աբդոլլահիան՝ Միրզոյանին
«Իրանը մղձավանջի կվերածի տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը»․ Իրանի ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար
Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն․ Ռաիսի
Հայաստանի և Իրանի քաղաքացիների մոտ սահմանին հայտնաբերվել է թմրանյութ (լուսանկարներ)
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՇՀԿ-ին անդամակցությանը