Բավ է պառակտվել
20-08-2018 20:15

Խորհրդարանի խոսնակը Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր է համարում Հայաստանի համար (Տեսանյութ)

 

Հայաստանի ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը երկուշաբթի օրը հանդես է եկել հանրապետության ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությամբ՝ արտահայտելով իր խորին անհանգտությունը, տեղեկացնում է խորհրդարանի մամլո ծառամությունը:

"Հարգելի հայրենակիցներ, ես ուշադրությամբ հետևել եմ Հայաստանի հանրապետության կառավարության 100 օրվա գործունեությանը և, որպես խորհրդարանի ղեկավար, ակնկալում էի իմ գործընկեր՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից լսել իմ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը և, անշուշտ, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագիր ,- ասվում է հայտարարության մեջ: Իհարկե 100 օրը միգուցե և կարճ ժամանակահատված է բոլոր խնդիրները մեկից լուծելու և վարչապետի՝ կառուցողական ճանապարհով դրանք լուծելու ներուժը տեսնելոը համար...

"Գտնում եմ, որ անուշտ պետք է պայքարել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Վստահ եմ, որ միշտ անհրաժեշտ է լսել ժողովրդի ձայնը, հասարակությանը հնարավորինա տեղեկացնել և ներգրավել կարևորագույն խնդիրների լուծման մեջ, քանի որ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում : Սակայն այս ամենն իրականացնելիա մենք պարտավոր ենք հետևել բացառապես Սահմանադրությանը և օրենքներին՝ լիարժեք պահպանելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները",- ասել է Բաբլոյանը:

"Այս առումով ցավով հայտնում եմ, որ խիստ անհանգստացած եմ երկրում ձևավորված ներկայիս իրավիճակով: Երկրում վտանգված են բնականոն հասարակական կյանքը, երկրի պաշտոնական ներկայացուցիչները և սահմանադրական նորմերը, ինչպես նաև ժողովրդի համընդհանուր բարյացկամությունը":

Արա Բաբլոյանը մեջբերել է իշխանության 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից խոսքերը: "Ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել: Հետո էլ ասում են, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք"։
Բաբլոյանը նշել է, որ անձամբ իր համար շատ անսպասելի էր վարչապետից նման ձևակերպում լսել, քանի որ դա ուղղակի ոտնձգութնուն է այլակարծության նկատմամբ:

Խորհրդարանի խոսնակի խոսքերով, դատավորների հասցեին սպառնալիքներն, ինչպես նաև այլախոհներին Ազգային անվտանգության ծառայությամբ սպառնալը ճնշում է հանդիսանում ոչ միայն դատական իշխանության, այլև պաշտոնականին հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ:

"Միաժամանակ, հանրահավաքին վարչապետի ելույթում հնչել են սահմանադրական կարգի և պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակիորեն հակասում են իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին",- նշվում է հայտարարության մեջ:

Բաբլոյանը նշել է, որ դատավորներին ուղղված "խելքներդ գլուխներդ հավաքեք" կոչը սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն՝ դատական հետաքննություններին և որոշումներին:
Բաբլոյանի խոսքերով "անցումային արդարադատություն" թեզն օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ է պարունակում:

"Գործադիր իշխանության ղեկավարի կողմից Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումն՝ ամեն գնով նպատակին հասնելու սպառնալիքով, ճնշում է օրենսդիր իշխանության նկատմամբ",- նշվում է հայտարարության մեջ:

"Եվ սա այն պարագայում, եօբ դեռևս սպառված չէին խորհրդարանում քննարկումներ անցկացնելու և որոշումներ ընդունելու հնարավորությունները",- ասվում է հայտարարության մեջ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խորհրդարանի խոսնակը պլանավորում է հանդիպումներ ունենալ նախագահի, վարչապետի, մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ ստեղծված իրավիճակի քնարկելու նպատակով:


"Հավատարիմ մնալով իր սահմանադրական առաքելությանը, հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները",- շեշտել է Բաբլոյանը: