«Պատգամավորները չպետք է խախտեն էթիկան, առավել ևս խորհրդարանի դահլիճում»,-այդ մասին այսօր ԱԺ-ի նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը: «Ես հարգանքով եմ վերաբերվում պատգամավորների ազատությանը, սակայն էթիկայի կանոնները խախտել չի թույլատրվում: Սա արդեն չափից դուրս է: Անհապաղ վերջ տվեք», - պահանջեց Սահակյանը: Պարզվեց, որ ԱԺ-ի նախագահի խոսքերն ուղղված էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով նիստերի դահլիճում բաժանում էր թռուցիկներ: Թռուցիկներում կոչ էր արվում դեմ քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայամանագրի վավերացմանը:
Բավ է պառակտվել