Բավ է պառակտվել
23-06-2022 12:00

ԱՄՆ-ն Հայաստանին 120մլն դոլար կհատկացնի ժողովրդավարության և տնտեսական անվտանգության համար

Վաշինգտոնը Երևանին կտրամադրի 120 մլն դոլար դրամաշնորհ Հինգշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ամերիկյան կողմից փաստաթուղթը կստորագրի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը Նպատակների միջև հետևյալ կերպ. 68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար, 51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար: