Բավ է պառակտվել
27-02-2023 13:53

ԱՄՆ-ը կարող է վճռորոշ դեր խաղալ Արցախի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշման իրականացման գործում. ՀՀ ԱԺ նախագահը՝ դեսպանին

ԱՄՆ-ը կարող է վճռորոշ և նշանակալի դեր ունենալ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման գործում։ Այս մասին ՀՀ-ում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստին Քուինին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Փետրվարի 22-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով միջանկյալ միջոցներ կիրառելու մասին» և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ Արցախի գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ։

Խորհրդարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:

ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով բանաձև
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից “Էնգել-Ռոյս” օրենքում հայամետ փոփոխությունը
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև դեկտեմբերի 19-ը՝ արձագանքելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման Հայաստանի պահանջին
Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը.ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում
ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը