Բավ է պառակտվել
12-04-2022 19:41

ԱՄՆ-ն արձագանքել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձևաչափի չեղարկման մասին Լավրովի հայտարարությանը

ԱՄՆ-ն արձագանքել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձևաջափի չեղարկման մասին Լավրովի հայտարարությանը։

Միացյալ Նահանգները պատրաստ են մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով, ինչպես նաև համախոհ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ օգնելու այդ երկրներին հասնել համապարփակ և կայուն խաղաղության։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությանը։

«Մենք ողջունում ենք ապրիլի 6-ին Բրյուսելում [Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ] Փաշինյանի և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի հանդիպումը, այդ թվում՝ խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանն ուղղված դրական քայլն», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կերտմանը։ Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շարունակությունը՝ հաստատելով, որ երկիրը պատրաստ է համագործակցել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այս երկրներին հասնել համապարփակ և կայուն խաղաղության։

Ավելի վաղ երեքշաբթի Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել էր, որ «շարունակվում են աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու, սահմանների սահմանազատման, տարածաշրջանի ապաշրջափակման, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման և ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներին աջակցելու համար։