Բավ է պառակտվել
30-03-2021 13:24

ԱՄՆ-ն մտադիր է միջուկային գործարքի նոր առաջարկ ներկայացնել Իրանին

ԱՄՆ-ը ծրագրում է այս շաբաթ Իրանին առաջարկել միջուկային գործարքի նոր առաջարկ` բանակցություններ սկսելու համար, հաղորդում է Politico-ն` վկայակոչելով բանիմաց աղբյուրներ:

«Առաջարկությունը պարունակում է խնդրանք Իրանին դադարեցնել իր միջուկային գործունեության որոշ գործողություններ, ինչպիսիք են կատարելագործված ցենտրիֆուգների հետ աշխատանքները և ուրանի հարստացումը մինչև 20%՝ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների որոշակի մեղմացման դիմաց», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը:

Նա պարզաբանել է, որ դետալները դեռ մշակվում են: Ինչպես նշում է թերթը, վստահություն չկա, որ Իրանը կընդունի այս պայմանները:

Թերթի աղբյուրները նշում էին, որ այս տարվա ավելի վաղ Թեհրանն արդեն մերժել է ամերիկյան առաջարկը` համարելով այն անընդունելի և հանդես եկել պատասխան առաջարկով, որը չընդունվեց արդեն ԱՄՆ-ի կողմից: Ըստ զրուցակիցներից մեկի, ավելի վաղ Վաշինգտոնը Իրանին առաջարկել էր հասանելի դարձնել սառեցված ակտիվների մի մասը՝ Թեհրանի կողմից ուրանի մինչև 20% հարստացման աշխատաքները դադարեցնելու դիմաց: Բայց Իրանը հրաժարվեց էր, իր հերթին առաջարկելով մեկ ամսով դադարեցնել ուրանի հարստացումն ԱՄՆ բոլոր պատժամիջոցները վերացնելու դիմաց: Թերթը նշում է, որ Միացյալ Նահանգները սա համարել են «ավելի շուտ հանդուգն պատասխան, քան լուրջ հակառաջարկ»:

Միևնույն ժամանակ, թերթը շեշտում է, որ երկու երկրների պաշտոնյաները գիտակցում են, որ եթե առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում միջուկային համաձայնագրի շուրջ առաջխաղացում չարձանագրվի՝ առնվազն մինչև սեպտեմբեր լուրերի սպասելն անիմաստ է: Եթե գործարքը հնարավոր է ընդհանրապես փրկել: Նշվում է, որ այս շաբաթ առաջադրվելիք ամերիկյան առաջարկի նպատակն է «փորձել երկխոսություն սկսել» Միացյալ Նահանգների և Իրանի միջև:

Պարբերականի զրուցակիցները շեշտել են, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը մի քանի շաբաթ շարունակ փոխանակվում են բանակցություններ սկսելու վերաբերյալ գաղափարներով՝ հիմնականում եվրոպացի միձնորդների միջոցով։ Երկու երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի բանակցություններ տեղի չեն ունեցել:

2018-ի մայիսին, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ԱՄՆ-ն դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) և վերականգնեց թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։ Մեկ տարի անց Իրանը հայտարարեց գործարքի շրջանակներում ստանձնած պարտականությունների փուլային կրճատման մասին՝ մինչև ԱՄՆ կողմից պատժամիջոցների վերացումը։ Նախագահ Ջո Բայդենի ներ վարչակազմը հայտարարել է ԳՀՀՊ վերադառնալու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը լիովին պահպանի ԳՀՀՊ պայմանները։
Փետրվարի 23-ին Թեհրանը, որպեսիր պարտավորությունների կրճատման հերթական քայլ, երեք ամսով դադարեցրեց ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների համաձայնագրի լրացուցիչ արձանագրության իրականացումը, որը նախատեսում էր գործակալության տեսուչների կողմից միջուկային օբյեկտների անակնկալ ստուգումներ: Ավելի ուշ Իրանը նախազգուշացրեց, որ կշարունակի շարժվել ԳՀՀՊ շրջանակներում ստանձնած պարտավորություններից հրաժարվելու ճանապարհով, եթե ԱՄՆ-ն չվերացնի պատժամիջոցները: