Բավ է պառակտվել
27-09-2022 10:13

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

Միացյալ Նահանգները հանձնառու են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին․ ԱՄՆ դեսպանության հայտարարությունը 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. 
ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին։ Այս մասին ասվում է Երևանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ՝ կապված այսօր նշվող Արցախում 44-օրյա պատերազմի երկամյա տարելիցի հետ։
«Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին»,-նշված է հայտարարությունում: