Բավ է պառակտվել
02-11-2022 11:08

ԱՄՆ-ը կշարունակի նպաստել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին

ԱՄՆ պետդեպը մտադիր է անել այն, ինչը համարում է ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար։
«Մենք կողմնակից է խաղաղության հաստատմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անցկացմանը։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։ Այսպիսով, մենք կշարունակենք փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ երկկողմ հիմքի վրա», - ասել է ճեպազրույցի ընթացքում պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Փրայսը։