Բավ է պառակտվել
09-10-2018 17:53

ԱՄՆ տեսնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիներ փնտրելու հնարավորություն․ դեսպան

ԱՄՆ տեսնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիներ փնտրելու հնարավորություն, ասել է հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ հակամարտության կարգավորման նոր հնարավորություն է հայտնվել։

Հանրապետության անկախության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում Թրամփը նշել է, որ մոտակա ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ են հայտնվում, ինչը կարող է հայ-ամերիկյան գործընկերության նոր նախադրյալներ ստեղծել։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ պատրաստ է հակամարտության երկարատև խաղաղ լուծման ուղիներ փնտրել։

“Կարծում եմ, Թրամփի հայտարարությունում գաղտնի կամ թաքնված ուղերձ չկա։ Մենք տեսնում ենք երկրներում ընթացող քաղաքական պրոցեսները․ ընտրություններն Ադրբեջանում նախորդ տարի և մայիսին կատարված իրադարձությունները Հայաստանում (վարչապետի ընտրություններ՝ խմբ.)։ ԱՄՆ նախագահի ուղերձը վերաբերում է այն բանին, որ նա երկու երկրում տեսնում է նոր ազդակներ և տրամադրություններ, որոնք կարող են օգնել ղարաբաղյան կարգավորման նոր լուծումներ գտնել։ Սա հույսի ուղերձ է։,-ասել է Միլզը։