Բավ է պառակտվել
21-02-2023 20:12

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգործակցությունը. դեսպան Քուին

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգործակցությունը։ Այս մասին նախագահ Վահագն Խաչատրյանին հավատարմագրերի հանձնման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպան Քրիստինա Քուինը։

«Ակնկալում եմ սերտ աշխատանք Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների խորացնելու և Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագայի ապահովմանն ուղղված ջանքերին աջակցելու համար», - ասել է դեսպանը։

Ինչպես հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, Քրիստինա Քուինը ծնունդով Կալիֆորնիայից է, բակալավրի կոչում է ստացել Western College-ում, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի կոչումը՝ ԱՄՆ ցամաքային ուժերի ռազմական քոլեջում։

Մինչև Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելը Քրիստինա Քուինը 2019-2022թթ. եղել է փոխդեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Կիևում։ Նա նաև աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, Բրյուսելում ԵՄ-ում ԱՄՆ առաքելությունում, Մանիլայում ԱՄՆ դեսպանատանը և Վաշինգտոնում, նրա պարտականությունները ներառում էին ԵՄ-ի և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցեր: