Բավ է պառակտվել
16-11-2015 16:32

Հայտնի են դարձել Օբամայի և Պուտինի հանդիպման մանրամասները

Անթալիայում «Մեծ քսանյակի»  գագաթնաժողովի առաջին օրը լի էր իրադարձություններով, սակայն առավել քննարկվելի դրվագ էր  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամաի զրույցը: Խոսակցությունը կես ժամից ավել է տևել: Զրույցին միացել է միայն  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական,Սյուզան Ռայսը: Զրույցի ընթացքում, Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն փոխանակվում էին ժեստերով, թվում էր, որոշ թեմաներ, բուռն էին քննարկում: Զրույցի մանրամասներից քիչ բան է հայտնի, սակայն, հաղորդվում է, որ Օբաման ու Պուտինը ընդգծել են Սիրիայում քաղաքական փոխակերպման անհրաժեշտությունը , որը պետք է անցկացնեն հենց սիրիացիները: Այնուամենայնիվ, որոշ տարաձայնություններ մնում են: Մասնավորապես, արեւմտյան երկրները բացառում են  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ ուղղակի համագործակցությունը, իսկ Մոսկվան գտնում է, որ «Իսլամական պետության» դեմ արդյունավետ պայքարը  հնարավոր է միայն  Սիրիայի կառավարության անմիջական մասնակցությամբ: Սակայն,Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո արեւմտյան առաջնորդներից ազդանշաններ են ստացվել, որ իրենք պատրաստ են  շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել ռուսական կողմի դիրքորոշմանը: «Մեծ Քսանյակի» այս գագաթնաժողովը բավականին տարբերվում է անցյալ տարվա Բիսբենի հանդիպումից` ռուսական պատվիրակության ժամանակացույցը, որը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը,  շատ խիտ է: Նա արդեն անցկացրել է երկկողմանի հանդիպումներ շատ երկրների, այդ թվում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Անգելա Մերկելի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբենի հետ: Այսօր,  Նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի եւ Իտալիայի վարչապետի եւ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Բոլորը անհամբեր սպասում են վերջնական մամուլի ասուլիսին, որտեղ պարզ կդառնա, թե արդյոք համաշխարհային առաջնորդները կկարողանան   փոխզիջման հասնել եւ  համատեղ պայքարի ռազմավարություն մշակել աշխարհի ահաբեկչության դեմ  Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների լույսի ներքո: