Բավ է պառակտվել
20-11-2015 18:53

Մեկնարկեց «Ոչ»-ի հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչ»-ի համատեղ շտաբի ` «Հայ ազգային կոնգրեսի» և «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ուժերով հրավիրված հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:
«15 օր հետո մեր ժողովուրդը շատ լուրջ կարևոր և պատմական որոշում պետք է կայացնի»,-հանրահավաքը բացելով ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Հանրահավաքի մասնակիցները եկել են «Ոչ» , «Չեք անցկացնի» պաստառներով: Համոզված ենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարիք չա»,-հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի համակարգող, խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը՝ ընթերցելով Ազատամարտիկների դաշինքի վարչության հայտարարությունը: Նրա խոսքերով՝ ավելի դյուրին է երկրին խնդիրները լուծել գործող սահմանադրությամբ. «Մեր դաշինքը համագործակցելու է այն ուժերի հետ, որոնք «ոչ» են ասում այս փոփոխություններին»: