Բավ է պառակտվել
10-09-2018 12:49

Մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը

Երկուշաբթի օրը Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի վեցերորդ գումարման աշնանային՝ 4-րդ նստաշրջանը։

Նիստի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը նշել է, որ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 37 հարց, իսկ հերթական նիստին պատգամավորների քննարկմանը կներկայացվի միանգամից 29 հարց։
Աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկման ենթակա հիմնական հարցերի շարքում ընդգրկվել են վարչական իրավախախտումների մասին և քրեական օրենսգրքերում ընտրակաշառքի քրեականացմանը վերաբերող փոփոխությունները։

Պատգամավորները պետք է հաստատեն նաև առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ներկայացվող երկրի 2019թ․պետբյուջեն։

Խորհրդարանը պետք է ընտրի նաև պետական տարբեր մարմինների 6 պաշտոնյա, այդ թվում՝ կրթության գծով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներ և Հաշվեքննիչ պալատի անդամ։