Բավ է պառակտվել
03-06-2014 13:27

«Չի բացառվում, որ չառաջադրվեմ վարչության ղեկավար մարմիններում».Ս.Սաֆարյան

Վերջին  շրջանում շատ է խոսվում թե ընդդիմությունը որպես այդպիսին գոյություն չունի և ընդդիմադիր կուսակցությունները կանգնած են կազմալուծման եզրին: Օրեր առաջ gisher.news–ն տեղեկացրել էլ, թե Ժառանգություն կուսակցությունը կանգնած է կազմաքանդման եզրին և կուսակցության գլխավոր քարտուղար,  Երևանի քաղաքապետարանի ավագանու «Բարև Երևան դաշինքի» անդամ Ստեփան Սաֆարյանը լքում է կուսակիցներին` հիասթափության և սեփական վերլուծական կենտրոնը բացելու պատճառով: Լուրերին, «առաջին ձեռքից» տեղեկանալու համար gisher.news-ի թղթակիցը զրուցեց Ստեփան Սաֆարյաի հետ: «Հրապարակված լուրում ճիշտ էր  միայն մի բան` ես իրոք հիմնել եմ վերլուծական կենտրոն, որը կոչվում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»,-նշեց զրուցակիցս ու հավելեց, որ ոչ թե նոր է հիմնելու այլ հրապարակման պահին արդեն ակտիվ գործունեություն էր ծավալում: Ըստ նրա նյութի հեղինականերն ամբողջ ակտիվացումը փորձել էին կապել առաջիկա համագումարի հետ և անհիմն եզարակացնել, որ ինքը կուսակցությունից դուրս է գալու: «Ի դեպ նշեմ նաև, որ նյութում ճիշտ էր նաև կայանալիք համագումարի ամիսը. հունսիս է կայանալու, սակայն ստույգ օր դեռ որոշված չէ: Վերադառնալով կուսակցությունից իմ դուրս գալու խոսակացություններին, նշեմ որ երբևէ նման հայտարարություն չեմ արել, ես միայն ասել եմ, որ քանզի կենտրոնը նորաստեղծ է և ես էլ ցանկություն ունեմ այն ակտիվացնել ու զարգացնել, չեմ բացառում, որ մեծ ուշադրություն և ժամանակ կհատկացնեմ  դրան, ինչը կարղ է   խանգարել իմ կուակցական ակտիվության վրա»,-ընդգծեց Ժառանգության գլխավոր քարտուղարն ու հավելեց. «Չեմ բացռում չառաջադրվել կուսակցության վարչության ղեկավար մարմիններում, ինչպես որ այս պահին կամ: Ընդհամենը կարող եմ ասել, որ այո, առաջիկայում միտված եմ կայացնելու կենտրոնը, որ ամենեվին չի նշանակում Ժառանգությունից հեռանալ»: Զրուցակցիս խոսքով կենտրոնի հիմնումը պլանավորված էր դեռ իր պատգամավոր լինելու ժամանակ և մինչ հիմնելը, Պարոն Սաֆարյանը, խորհրդակցել է նաև Ժառանգության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Խոսելով Րաֆֆի Հովհանիսյանի կուսակցությունը լքելու  լուրերին Ստեփան Սաֆրայանն ասաց. «Այդ մասին այնքան եմ կարդացել, որ չեմ ուզում ոչ մեկանաբանել, ոչ էլ ուզում որ ես այդ մասին խոսեմ, դա այն հարցն է, որ ինքը պիտի մանարամասնի ու մեկնաբանի: Միայն կարող եմ ասել, որ դեռ ոչ մի խորհրդակցության ժամանակ նման խոսակցություն չի եղել, և ոչ էլ նման տպավորուություն է եղել»,-մանարամասնեց Ժառանգության գլխավոր քարտուղարն ու շարունակեց. «Ըստ իս նմնա բան չկա, որքան էլ նրա զավակները երկրից դուրս սովորեն, ծնողներն այտեղ լինմեն, միևնույնն է նրանք այսեղ ունեն հասարակական և քաղաքական գորոծունեթյան դաշտ, տուն-տեղ ու չեմ հավատում, որ Րաֆֆի Հովհաննիսյաը կլքի Հայաստանը»:

Տաթև Առաքելյան