Բավ է պառակտվել
28-06-2016 07:49

Էրդողանը ներողություն չի խնդրել, նա ասել է «իզվինիտե». Էրդողանի կողմնակիցներ

Թուրքիայում մեծ արձագանք է գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկած Էրդողանի նամակը։ Թուրքական ընդդիմադիր մամուլը հիշեցրել է, թե դեռեւս օրեր առաջ Էրդողանը պնդում էր, թե Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի, իսկ այսօր նա է ներողություն խնդրում։ Իսկ սոցկայքերում թուրք օգտատերերը հեգնական մեկնաբանություններ են գրել Էրդողանի կողմից ՌԴ նախագահին ներողություն խնդրելու փաստի հետ կապված։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները և որոշ իշխանամետ լրատվամիջոցներ շեշտել են, թե Էրդողանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ռուսերենով գրել է «իզվինիտե»։ Այս հանգամանքն իր հերթին սոցկայքերում զվարճանալու առիթ է դարձել, քանի որ, բոլոր բառարաններով էլ «իզվինիտե» բառը նշանակում է «կներեք»։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում խոցած «Սու 24»–ի համար ներողություն է խնդրել ՌԴ նախագահից և ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։