Բավ է պառակտվել
09-12-2020 21:00

«Ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից»․ Վազգեն Մանուկյան

Ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանն այսօր Ազգային ժողովի շենքի մոտ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ այն, ինչ կատարվեց Արցախի հետ, նույնը փորձում են անել Հայաստանի հետ։
«Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը։ Մենք այս տարածաշրջանի միակ հաղթող պետությունն էինք, համարվում էինք հզոր բանակ ունեցող... 2.5 տարում այդ ամենը ոչնչացավ։ «Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք և՛ 200 տարի առաջ, և՛ 1000 տարի առաջ», - ասաց Մանուկյանը։
Նա վերհիշեց, որ իր կանգնած տեղում ժամանակին ելույթ են ունեցել առաջնորդներ, որոնք ժողովրդին տարել են դեպի հաղթանակ, և դրա արդյունքում ունեցել ենք անկախ պետություն։
«Այժմ ասում եմ ձեզ` գնանք միասին ու կհաղթենք։ Այս գործընթացն ինչքան երկար տևի, այնքան կործանիչ է լինելու մեր ազգի համար։ Այսօր մենք ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից։ Նորից ոտքի կկանգնենք ու առաջ կգնանք։ Բոլորս միասին դեպի հաղթանակ»,–ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ առաջիկայում ինքը տեսնում է, թե հայ ժողովուրդն ինչպես է կրկին հզոր և արդար պետություն ունենալու։

Բոլորս միասին դեպի հաղթանակ»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը: