Բավ է պառակտվել
05-11-2019 15:26

ՀԱՊԿ անդամ երկրներ իրենք միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն․Զատուլին

ՀԱՊԿ խորհրդարանական վերաժողովի քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանը մշտապես այս և բոլոր այլ մակարդակներում բարձրացնում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամների կողմից զենք վաճառելու անթույլատրելիությունը։
«Խնդիրը մինչ օրս չի լուծվում, նույնիսկ վարչապետի կողմից այդ հարցը հրապարակային բարձրացվել է: Իրենց արձագանքը մշտապես լինում է նույնը՝ ՀՀ-ին նույնպես զենք է տրամադրվում՝ ավելի լավ ու նպաստավոր պայմաններով», - ասաց Սիմոնյանը:
Հարցին, եթե խնդիրը բարձրացվում և միշտ նույն արձագանքին է արժանանում, ինչպիսի՞ լուծում է տեսնում ՀՀ-ն, հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվի՝ Սիմոնյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություն էլ չկա, ու ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասաց Սիմոնյանը։
Նա ասաց, որ այս խնդրի լուծման ուղիները դեռ փնտրում են։ Սիմոնյանը նշեց նաև,որ ՀՀ ուղղությամբ հակառակորդի կրակոցների հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է ՀԱՊԿ-ում:
«Այդ կրակոցները նոր չեն, այդ հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է: Այսօրվա նիստերի ընթացքում էլ, ենթադրում եմ, որ այդ հարցին անդրադարձ կլինի, բայց գիտե՞ք մի քիչ զարմանալի է, որ մենք պետք է այդ մասին անընդհատ ասենք ու անընդհատ նշենք, որ ինչ-որ տեղից արձագանք լինի, այն էլ՝ այդ կառուցի կողմից», - ասաց Սիմոնյանն՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ նպատակը հենց կրակոցները կանխելն է:
Նշենք,որ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կոնստանտին Զատուլինը հայտնել էր,որ ՀՀ ֊ն չի դիմել ՀԱՊԿ ՝ Ադրբեջանի կողմից վերջերս Տավուշում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ, Սիմոնյանն արձագանքեց՝ կդժվարանա պատասխանել՝ ՀՀ-ն այդ հարցով դիմե՞լ է, թե՞ ոչ.

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ այդ հարցը բարձրացվում է և բարձրացվել է, ոչ միայն ներկա, այլև նախկին իշխանությունների կողմից բազմաթիվ անգամ», - ամփոփեց ԱԺ փոխխոսնակը։
Նշենք,որ լրագրողների հետ զրույցում Զատուլին այս հարցին արձագանքելով ասել էր,որ
այսօրվա նիստում զեկույցներից մեկում նշվել էր, որ ԼՂՀ համակարտության գոտում կա լարվածություն: Ի պատասխան լրագրողները սակայն շեշտել էին, որ խոսքը ոչ թե Արցախի, այլ Տավուշի մասին է:

«Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել», - ասաց Զատուլինը:
Զատուլինը նշեց նաև, որ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ իրենք միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները:
«ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»,֊ասաց Զատուլինը:

 

Արմինե Գևորգյան