Բավ է պառակտվել
11-10-2019 21:40

ԱՊՀ երկրները պետք է պահպանեն դարերի ընթացքում ձևավորված իրենց մշակութային ավանդույթները. Պուտին (Տեսանյութ)

ԱՊՀ երկրները պետք է արժևորեն և պահպանեն դարերի ընթացքում ձևավորված փոխգործակցության իրենց մշակութային ձևերը և ավանդույթները: Նման կարծիք է հայտնել ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Նա նշել է, որ այս տարի ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվել են մի շարք խոշոր հումանիտար նախագծեր: “Դուք հավանաբար ուշադրություն եք դարձրել՝ ինձ այնտեղ փորձում են խայթել լիբերալիզմի մասին ասածներիս կապակցությամբ: Ես ոչ մի բան չունեմ ընդդեմ լիբերալիզմի, բայց մենք ունենք մեր ավանդույթները, փոխգործակցության մշակութային ձևերը, որոնք ստեղծվել են դարեր շարունակ։ Եվ ինչու՞ մենք չպետք է արժեվորենք, զարգացնենք և պահպանենք դրանք։ Ոչ մի հիմք չկա”, - շեշտել է Պուտինը:

Այս տարվա հունիսին Financial Times- ին տված հարցազրույցում Ռուսաստանի պետության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ժամանակակից լիբերալ գաղափարն իր դարն ապրել է և հակասության մեջ մտել բնակչության ճնշող մեծամասնության շահերի հետ: Ըստ նրա, նաև Ռուսաստանի Դաշնության արևմտյան գործընկերներն են ընդունում, որ դրա որոշ տարրեր, օրինակ՝ բազմամշակութայնությունը կամ ավանդական արժեքների մերժումը, պարզապես անիրատեսական են: Միևնույն ժամանակ, Պուտինը համոզված է, որ լիբերալ գաղափարները հնարավոր չէ ոչնչացնել, անհրաժեշտ է հնարավորություն տալ, որ տարբեր գաղափարներ և կարծիքներ գոյություն ունենան և դրսևորվեն: