Բավ է պառակտվել
05-02-2015 10:30

ՀԱՊԿ երկրները Երևանում կքննարկեն ապօրինի ներգաղթի հարցը

ՀԱՊԿ-ը մտադիր է համագործակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ապօրինի ներգաղթի հետ պայքարելու հարցում: Այդ մասին հաղորդում է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը: Ըստ նրա տվյալների՝ ապօրինի ներգաղթի հետ պայքարելու հարցը կքքնարկվի ՀԱՊԿ երկրների ապօրինի ներգաղթի հետ պայքարելու հարցերով Համակարգող խորհրդի պատկամ մարմինների ղեկավարների նիստի ժամանակ, որը կանցնի փետրվարի 5-ին Երևանում: «Նիստի մասնակիցները կքննարկեն համատեղ օպերատիվ պրոֆիլակտիկ միջոցառումների կազմակերպումը և անցկացումը ՀԱՊԿ ձևաչափով, ինչպես նաև «Ապօրինի ներգաղթող-2015» պայմանական անվանմամբ հատուկ գործողությունների կազմակերպումը, աշխատանքային ներգաղթի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը և ՀԱՊԿ քարտուղարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները: Բացի այդ կքննարկվեն ապօրինի ներգաղթի հարցում ընդհանուր մոտեցումները Եվրասիական տնտեսական միության աշխատանքի համատեքստում», - նշել է մամլո քարտուղարը: Խոսք կգնա նաև Ռուսաստանում արտասահմանյան աշխատուժի ներգրավման և օգտագործման մասին, կքննարկվի նաև ապաստան խնդրող անձանց և փախստականների հետ աշխատանքով զբաղվող ՀԱՊԿ շրջանակներում տարածքային համակարգի ստեղծման հարցը: Բացի այդ խորհուրդը կուսումնասիրի համատեղ գործողությունները Աֆղանստանից փախստականների զանգվածային ժամանման դեպքում: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ապօրինի ներգաղթի հարցերով զբաղվող ՀԱՊԿ երկրների պատկամ մարմինների ղեկավարներ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի և Մոսկվայում ներգաղթի հարցերով զբաղվող Միջազգային կազմակերպության բյուրոյի ներկայացուցիչները: