Բավ է պառակտվել
10-01-2017 18:01

Սուրիկ Խաչատրյանը «հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով»

Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել իշխող Հանրապետականի Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկացրեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական վարչության ղեկավար Ռուբեն Թադևոսյանը: Վերջինս պնդեց, թե որևէ պարտադրանք Խաչատրյանի վրա չի եղել:

Նկատենք, Սուրիկ Խաչատրյանն, ով 2016-ին իր դիմումի համաձայն հրաժարական տվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, ավելի քան տասը տարի ղեկավարում էր ոչ միայն մարզը, այլ Հանրապետականի մարզային կառույցը: Սակայն, ապրիլին 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհուրդը այսուհետև կղեկավարի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է միաձայն: