Բավ է պառակտվել
25-01-2021 18:36

«Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին». Մարուքյանի ակցիան ԵԽԽՎ-ում

Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ակցիա է իրականացրել Վեհաժողովի նիստերի դահլիճի դիմաց՝ «Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» պաստառով։

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը։