Բավ է պառակտվել
10-08-2022 10:28

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ադրբեջանական լրատվամիջոցներ

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։
«Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։