Բավ է պառակտվել
08-06-2015 09:41

Արտաշատի քաղաքապետ ընտրվեց Արգամ Աբրահամյանը

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Արգամ Աբրահամյանը: Նա, հիշեցնենք, վարչապետի որդին էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ քվեարկության արդյունքով, Արգամ Աբրահամյանի օգտին քվեարկել է 10 013 ընտրող: Ընդհանուր առմամբ, այստեղ ընտրություններին մասնակցել է 10 401 ընտրող՝ 20 995 ընտրողից: Արգամ Աբրահամյանը ընտրապայքարում միայնակ էր մնացել, քանի որ մյուս թեկնածուները ինքնաբացարկ էին հայտնել: Ի սկզբանե Արտաշատում առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ Գարեգին Համբարձումյանը, որը պայքարից դուրս եկավ առաջադրվելուց անմիջապես հետո և Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, որը հայտնի է Աբրահամյանների ընտանիքի հետ ունեցած տարաձայնությոններով: Նա ինքնաբացարկ հայտնեց քարոզարշավի մեկնարկից օրեր անց: Թեկնածությունը չէր առաջադրել նաև գործող քաղաքապետը։ Արգամ Աբրահամյանն ինքը քվեարկության օրը ի պատասխան լրագրողների հարցերի, ասել էր, որ կուզեր մրցակցություն լիներ: