Բավ է պառակտվել
28-08-2019 16:40

Հայաստանը սպառազինության մատակարարումների պայմանագրերի նման ծավալ և որակ չէր ունեցել

Հայաստանն արդեն վաղուց սպառազինության մատակարարումների պայմանագրերի նման ծավալ և որակ չէր ունեցել, ինչպես այսօր։ Այս մասին նախօրեին ասել է պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը “Կենտրոն” հեռուստաալիքին տված հարցազրույցում։
“Սպառազինության մատակարարման գործընթացն նորմալ վիճակում է ։ Վերջերս Պաշտպանության նախարարության ղեկավարը և Երևանում, և Մոսկվայում ասել է, որ մեզ սպառազինության մատակարարումների հարցում անակնկալներ են սպասում։ Կարող եմ նաև ավելացնել, որ Հայաստանն արդեն վաղուց սպառազինության մատակարարման պայմանագրերի այսպիսի ծավալ և որակ չէր ունեցել, ինչպես հիմա” ասել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ սպառազինության մատակարարման գործընթացն ընթանում է բնականոն հունով։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվան և Երևանը Су-30СМ բազմաֆունկցիոնալ չորս կործանիչների գնման պայմանագիր են ստորագրել։ Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան դրանք արդեն 2020 թվականին։ Ընդ որում, տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանի ՌՕՈՒ–ը ձեռք են բերում նոր, այլ ոչ թե օգտագործած ավիատեխնիկա։

Հայաստանում կրճատվել են գյուղատնետսական աշխատանքների ծավալները
Հայաստանում կանխատեսում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատում
Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Իրանի և ՀՀ միջև առևտրային ծավալը չի համապատասխանում գոյություն ունեցող հնարավորություններին
Երևանը կոչ է անում գործընկերներին չնպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին․ԱԳՆ