Բավ է պառակտվել
04-01-2021 11:24

«Նիկոլ-Իլհամ տանդեմը Մոսկվայում կքննարկի՞ «Տարածքներ՝ գերիների դիմաց» Հայաստանը կործանող ծրագիրը…». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ-Իլհամ տանդեմը Մոսկվայում կքննարկի՞ «Տարածքներ՝ գերիների դիմաց» Հայաստանը կործանող ծրագիրը:

Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածի համար կարևոր խնդիրներից մեկը մնում է գերիների հարցը…

Խայտառակությունը նրանում է, որ շատ զինվորականներ գերեվարվել են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո…
Իրենց անբարոյականությամբ մեկը մյուսին չզիջող դավաճան Նիկոլն ու Ադրբեջանի բռնապետ Իլհամը գերիների հարցը մաքսիմալ օգտագործում են իրենց շահերն ու նպատակները առաջ տանելու համար…

Նիկոլ Անհողը, օրինակ՝ գերեվարվածների հարազատներին համոզել է, որ ընդդիմադիրները, որոնք հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում խանգարում են գերիների վերադարձին… Իբրև թե Բաքվում նայում են այդ հանրահավաքները, հրճվում են և չեն ցանակնում հետ տալ մեր գերիներին… Ողբերգություն ապրող գերիների հարազատներն էլ կուլ են տվել Նիկոլի այս պրիմիտիվ խայծը՝ չհասկանալով, որ կապիտուլյանտ Նիկոլը գերիների հարցում ԶՐՈ է՝ ոչինչ, քանի որ Բաքվում նրա հետ որևէ հարց այդ թեմայով մինչ օրս չեն էլ քննարկել… Մեր գերիների հարցով միակ բանակցողը, ցավոք կապիտուլյանտ իշխանություն ունենալու պատճառով, Ռուսաստանն է… Սակայն դավաճան Նիկոլը հույս ունի, որ հունվարի 11-ին Մոսկվայում սպասվող բանակցությունների ժամանակ իրեն կհաջողվի այս հարցում սայլը տեղից շարժել՝ այն հայաստանյան հասարակությանը ներկայացնելով որպես մեծ ձեռքբերում…

Իսկ Ադրբեջանի բռնապետը, տեսնելով, որ գերների հարցը շատ խիստ է դրված, առիթից օգտվելով «կենացներն է թանկացնում»… Նույն հունվարի 11-ին Մոսկվայում սպասվող բանակցություններին ընդառաջ Իլհամը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերեվարված բոլոր հայ զինվորականները համարվում են ահաբեկիչներ… Իլհամը սրանով մեր գերիներին ազատելու գինն է թանկացնում՝ հուսալով, որ գերեվարվածներին ազատելու դիմաց ինչ-որ տարածքներ ևս կկորզի իր կողմից նվաստացված և նսեմացված Նիկոլից, ում հաջողվում է հիմարացնել հայաստանյան հասարակության մեծ մասին և Ադրբեջանին նվիրել երբևէ Ադրբեջանի մաս չեղած տարածքներ… Օրինկա՝ Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը…

Համոզված եմ, որ պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը, ով ամեն գնով փորձում է պահել իշխանությունը կհամաձայնի Իլհամի Հայաստանը նսեմացնող և երկրի անվտանգությունը հարցականի տակ դնող՝ «Հայաստանի տարածքները գերիների դիմաց» պետականակործան ծրագրին…

Եթե դավաճան Նիկոլը մտածում է, որ կրկին ինչ-որ տարածքներ, օրինակ՝ Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի կամ նույն Սյունիքի մարզից նվիրի իրեն ոչնչություն համարող ու ամեն օր իր վրա ծիծաղող Իլհամին ու դրանով կավարատվի ամեն ինչ, ապա սխալվում է… Մղձավանջը նոր է սկսվելու….Ինչպես ասում են՝ Ախորժակը գալիս է ուտելու ժամանակ… Իլհամը տեսնելով, որ դավաճան Նիկոլին ծնկի է բերում գերիների հարցով, նոր գերիներ կվերցնի և նույն՝ «Տարածքներ՝ գերիների դիմաց» բանաձևի համաձայն նորանոր տարածքներ կկորզի ազգադավ տականքից…

Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը… Ենթադրում եմ, որ գերիների ու շատ այլ հարցերով Ռուսաստանը մատը մատին չի տա, քանի դեռ Հայաստանում վարաչպետ է հակառուասկան հայացքներով Նիկոլը, ով կարող է Մոսկվայի կողմից գերիների ազատագրումը և շատ այլ հարցերի լուծումը վերագրել իրեն և դա օգտագործել դիվիդենտներ ստանալու համար…

Իսկ «հզոր և հպարտ» նիկոլականները և ժեխը թող շարունակեն երկրպագել իրենց կապիտուլյանտ կուռքին, որին արտերկրում արհամարհում են և չեն ցանկանում հետը գործ ունենալ…

Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, դավաճան Նիկոլը դարձել է ապշերոնյան բռնապետի գերին, իսկ ամբողջ Հայաստանը՝ ազգադավ Նիկոլի գերին է»։

Ի՞նչ հարցեր կքննարկվեն Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Փաշինյանի հետ հանդիպմանը Մոսկվայում առանց նախապայմանների
ՌԴ ողջունում է Մոսկվայում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ցանկությունը
Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը Ղարաբաղի վերաբերյալ (տեսանյութ)