Բավ է պառակտվել
12-11-2018 17:21

Խորհրդարանական ընտրություններին Թանդիլյանը կլինի “Լուսավոր Հայաստանի” ցուցակի երկրորդ համարը

“Լուսավոր Հայաստան” կուսակցության փոխնախագահ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը կզբաղեցնի կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տողն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին “Քաղաքացիական պայմանագիր” (ղեկավար՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան), “Լուսավոր Հայաստան” (ղեկավար՝ Էդմոն Մարուքյան) և “Հանրապետություն” (ղեկավար՝ Արամ Սարգսյան) կուսակցությունների կազմած “Ելք” դաշինքը, դե-ֆակտո կազմալուծվել է, քանի որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը հայտարարել է ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մտադրության մասին։

“Տեղեկացնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում “Լուսավոր Հայաստան” կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Մանե Թանդիլյանը”, - հաղորդել է կուսակցության մամլո ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում “Լուսավոր Հայաստան” կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է “Ելք” դաշինքի խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: