Բավ է պառակտվել
20-08-2016 13:25

Թեհրանը մտադիր չէ Մոսկվայից С-400 զենիթահրթիռային կայաններ գնել

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ Մոսկվայից С-400 զենիթահրթիռային կայաններ գնել:

«Ռուսական կողմն Իրանին առաջարկել է С-400 զենիթահրթիռային կայաններ, սակայն մենք դրանք գնելու պլան առայժմ չունենք», - ասել է նա:

Նախարարը, միևնույն ժամանակ, նշել է, որ իրենք արդեն ստացել են Ռուսաստանից գնած С-300 կայանների հիմնական խմբաքանակը և սպասում են նոր համալիրների ստացմանն առաջիկա ամսվա ընթացքում: Այս ԶՀԿ-ների ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը Մոսկվայի և Թեհրանի միջև ուժի մեջ է մտել 2015 թվականի աշնանը։