Բավ է պառակտվել
14-10-2020 20:15

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Մանրամասն քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Երկու կողմերը վերահաստատել են հումանիտար զինադադարը պահպանելու կարևորությունը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես, հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարված աշխատանքների վրա:

Ռուսաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից ռազմական գործողություններին զինյալների մասնակցության կապակցությամբ: Կարևորվել է համատեղ ջանքերի անհրաժեշտությունն արյունահեղությունը հնարավորինս շուր դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու համար: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լարման թուլացման գործում:

Սիրիայի և Լիբիայի հիմնախնդիրների վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում կողմերը նշել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև այդ ոլորտներում համակարգման արդյունավետ բնույթն, ինչը նպաստում է իրավիճակի կայունացմանը և առաջխաղացմանը քաղաքական - դիվանագիտական ճանապարհով:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Արձանագրվել է փոխադարձ հետաքրքրությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում համագործակցության մեջ, ներառյալ՝ փոխգործակցությունը պատվաստանյութերի մշակման և արտադրության ոլորտում: Համապատասխան ստորաբաժանումներին կտրվեն համապատասխան հանձնարարականներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պահպանել հետագա կանոնավոր շփումները դիվանագիտական և ռազմական խողովակներով: