Բավ է պառակտվել
24-04-2014 10:03

Հնարավոր է «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը ղեկավարի Տիգրան Սարգսյանը

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանական նշանակումների շարքը շարունակվում է: Այսպես օրինակ, ըստ «Ժողովուրդ»-ի, վերջինիս առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում: Թերթին հաջողվել է պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի:
Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որևէ հստակ որոշում դեռևս չի կայացրել: