Բավ է պառակտվել
10-02-2015 13:39

Գագիկ Ծառուկյանը պահեստային խաղացող է. Տիգրան Խզմալյան

Եթե հայ ժողովուրդը չընտրի իշխանություններին իր երկրում, ապա նրա փոխարեն այդ կանեն մյուսները: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով՝ ներկայումս բավակնին բուռն կերպով ընթանում է «Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային խաղացողի նահանջը տարածաշրջանից»: Նրա կարծիքով՝ այդ գործընթացները ստիպում են Հայաստանի հասարակությանը մտածել նոր երաշխիքների և ազգային անվտանգության ապահովման մասին: «Սակայն դա չպետք է դառնա Հյուսիսի և Արևմուտքի միջև պրիմիտիվ ընտրություն: Այդ ընտրությունից կախված է, թե արդյոք մենք մուտք կգործենք 21-րդ դար, թե այդպես էլ կմնանք Ցեղասպանության զոհերի կորուստը սգող ցեղ, որը արտագաղթում է սեփական երկրից», - հայտարարել է Խզմալյանը: Նա նշել է, որ իր անկախության ընթացքում Հայաստանը կորցրել է իր բոլոր արդյունաբերական հնարավորությունները և դարձել է Ռուսաստանի յուրօրինակ հումքային հավելված: Արտադրության բացակայության պայմաններում գրեթե ոչնչացել է միջին խավը՝բարեփոխումների շարժիչ ուժը: Դրահետևանքով երկրում ձևավորվել է ռազմա-ֆեոդալական համակարգ, որտեղ իշխանափոխությունը տեղի է ունենում նախասենյակային պայմանավորվածությունների միջոցով, և դրան քիչ չէ նպաստել նեոկայսրական Ռուսաստանը, որի համար Հայաստանը կարևոր էր որպես երկիր, «որից, ինչպես ընդունված է ասել, սկսվեց Միության քանդումը»: Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի և ոչ իշխանական խորհրդարանական Եռյակի կողմից սկիզբ առած շարժումը Խզմալյանը դիտարկում է նախասենյակային տեղափոխումների համատեքստում: «Գագիկ Ծառուկյանը պատկանում է նույն ռազմաֆեոդալական համակարգին, նա պահեստային խաղացող է», - նշել է նա՝ հիշեցնելով Գագիկ Ծառուկյանի կապի մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով շարունակում է մնալ «Վլադիմիր Պուտինի աշխատողը»: Այդ գործընթացների գլխավոր նպատակն է թույլ չտալ, որպեսզի ժողովուրդը իրական ընտրություն կատարի, առավել ևս հեղափոխություն, որը կբերի այդ թվում նաև սեփականության կիսմանը: Խզմալյանը ընդգծել է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր ընկերները կփորձեն անել իրենցից կախված ամեն ինչ իշխանությունների նախագիծը իրականացնել թույլ չտալու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ եթե ժողովուրդը չկատարի իր ընտրությունը, այդ իր փոխարեն կանեն մյուսները: Ռուսաստանը կընտրի Գագիկ Ծառուկյանին, ինչը իրականում կդառնա Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը, քանի որ Արևմուտքը արդեն ընտրել է ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, ում հետ, նախընտրում են շփվել արևմտյան դիվանագետները: