բավ է պառակտվել
25-08-2020 19:17

«Տիրություն արեք ձեր հիվանդին». Արսեն Թորոսյանը վիրավորել է Փաշինյանին ու հեռացել

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ առավոտյան լուրջ միջադեպ է գրանցվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց վեճն այնքան է թեժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, որից հետո Թորոսյանը սկսել է ակնարկներ անել վարչապետի առողջականի մասին, իսկ վերջում դիմելով Ավինյանին՝ ասել է «տիրություն արեք ձեր հիվանդին» ու հեռացել է:

Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Արսեն Թորոսյանն այդ ընթացքում կանչվել է ԱԱԾ։

Սկանդալ՝ կառավարությունում. ԱԱԾ-ն Փաշինյանի սեղանին է դրել Արսեն Թորոսյանի Facebook-յան նամակագրությունը
Հայաստանում հոգեկան խնդիրներ ունենալը շատ հաճախ դառնում է դատավճիռ․Նիկոլ Փաշինյան
Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի. (Տեսանյութ)
Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսով հիվանդի և մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակը
«Դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում». Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է ստուգել Արսեն Թորոսյանին․ «Հրապարակ»