Բավ է պառակտվել
04-06-2014 13:54

«Մինչև հուլիսի 1-ը պաշտոնապես ՀՀ-ն կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»,քաղաքագետ

«Մինչև հուլիսի 1-ը պաշտոնապես կլինի Հայաստանի անդամակցումը տնտեսական, բայց քաղաքական իմաստով միավորման», այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին: Ըստ բանախոսի՝ սցենարի վատագույն դեպքում, հունվարի 1-ից Հայաստանը, եթե չլինի ֆորսմաժորային տարածաշրջանային իրավիճակ, կմասնակցի այդ միավորման աշխատանքին: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո հասարակությունն ու քաղաքական դաշտը վերջապես կհանգստանա առկա ֆոբիաներից, մինչև մի նոր երևույթ լինի այդ քննադատություններն ու ֆոբիաները բարձրացնելու համար», - ասաց քաղաքագետը: Խոսելով 
Աստանայի ֆորումի և մասնավորապես Նազարբաևի հայտարարությանը մասին, Ս.Մինասյանն ասաց, որ իրականում Ղարաբաղի մասին դրանում ոչինչ չի խոսվել, խոսվել է Հայաստանի սահմանների մասին. «Մենք պետք է հասկանանք, ինչպես մինչև այդ Հայաստանն անդամակցել է բազմաթիվ քաղաքական, տնտեսական կազմակերպությունների, հիմա էլ կարող է այդպես անել, քանի որ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մի մաս: Այն պետական միավորում է բոլոր ատրիբուտներով, այնպես որ իրավական առումով Հայաստանը ոչ կարող էր, ոչ էլ մտնելու է ԵՏՄ Ղարաբաղի հետ»,-մանրամասեց փորձագետն ու հիշեցրեց, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` հրաժարվել ԵՄ ասոցացումից և անդամակցել Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին հենց Ղարաբաղի շահերից ելնելով է արվել:
Քննարկմանը մասնակից տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ նշեց, որ որոշակի վտանգավորություն է տեսնում ԵՏՄ-ին անդամակցությունից, քանի որ Հայաստանը հայտնվելու է մի միջավայրում, որտեղ շատ են մահմեդական երկրները և ակնհայտ է, որ ընթանում է խաղի կանոնների նույնականացում ասիական երկրների հետ. «Սկզբնական շրջանը լինելու է բարդ, անցած ժամանակահատվածը մեր տնտեսվարողները պետք է արդեն օգտագործած լինեին համագործակցության վեկտորը դեպի ասիական տարածաշրջան փոխելու համար»:
Gisher.news-ի այն հարսցին թե որքանով է իրատեսական և-և-ի տարբերակը Սերգեյ Միասյնաը պատասխանեց. «Մենք հենց այդպես էլ ապրել ենք մինչ օրս և իրատեսական է նույն կերպ շարունակելը»: Հակադարձելով քաղաքագետին տնտեսագետը պատասխանեց. «Քաղաքականության մեջ կոռեկտ չէ և-և-ը, իսկ ահա տնտեսության մեջ ընդունելի և ռեալ է: Կարծում եմ այս քայլերով էլ մեր երկիրը կշարունակի առաջ գնալ»: