Բավ է պառակտվել
20-07-2018 19:30

Տնտեսական քաղաքականության հենասյուներն են` կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգը

Կառավարության շենքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի առաջին ասուլիսն է այս ձևաչափով։

Նախքան հարցերին անցնելը վարչապետը պարզաբանեց տնտեսությանը վերաբերող որոշ հարցեր։

Խոսելով գործող կառավարության տնտեսական քաղաքականության մասին Փաշինյանն ասաց, որ ստեղծվելու է ներառող տնտեսական համակարգ։ «Այս համակարգի իմաստն այն է, որ տնտեսական ոլորտները և տնտեսական գործունեության ձևերը հասանելի լինեն շատերին», - ասաց Փաշինյանը, հավելելով, որ տնտեական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգը:

Վարչապետն անդրադարձավ կառավարության վարած կադրային քաղաքականությանը։ «Մենք պետք է արձանագրենք, որ նոր կառավարությունում գործում են 3 խումբ մարդիկ` նոր մարդիկ, հին մարդիկ, հին ժամանակներում աշխատած մարդիկ, ովքեր նոր ժամանակներում փոխել են իրենց գործելաոճը»,– ասաց նա, ընդգծելով, որ կադրային քաղաքականության հարցով իր ամենակարևոր խնդիրը հեղափոխության հաղթանակը ֆիքսելու արձանագրումն էր։ 
«Հիմա ադապտացիայի շրջան է, և այս շրջանում բոլոր երեք խմբերում լինելու են մարդիկ ովքեր հարմարվելու են վիճակին և լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու վիճակին։ Դա անխուսափելի է»,– ասաց վարչապետը։