Բավ է պառակտվել
08-05-2020 18:49

Այսօր տեղի ունեցածը ես համարում եմ իմ ամենամեծ պարտությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ իսկ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով անընդունելի է:
ԱԺ դահլիճում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության 2019թ. ծրագրերի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթը նվիրելով այդ միջադեպին:
Ըստ նրա այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել ու քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծասմանության միջեւ առկա վստահությունը:

«Այո, երեկ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում և ուղիղ ասել եմ Այո պարոն Մարուքյան մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունը, այդ ողջ հոգեբանական բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնություններ գործադրելու պլանի մասն է»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ դիտել է առավոտյան տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Նա հարցրեց, թե ինչ գործ ուներ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցողը դահլիճի կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: «Երբ, որ ամբիոնից իջնում էր ու մեծ արգությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղից վստահությունը, որ եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, շարժվել էր, որտեղից վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
«Այո, ես դատապարտում եմ մեզ: Ես դատապարտում եմ ինձ: Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո»,- շեշտեց նա՝ հավելելով,- «Բայց սա որեւէ մեկին թող հուսավառ չանի»:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը կապ ունի նաև ԱԺ ընդունած ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, նրա գնահատմամբ՝ բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ:
«Որովհետեւ երբ գողացված միջոդները վերադարձնեն, որտեղից են թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- հարցրեց նա:

Նա նաև հայտարարեց, որ այս կերպ իրենց ցանկանում են հավասարեցնել «պադեզդներում մարդ ծեծողների, քիլերների», փորձում են շեղել իրենց արժեքներից ու հանել հունից:

«Ամեն օր իշխանությունը դառնում է բռնության զոհ՝ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական բանսարկուների կողմից»,- ասաց նա:
Հայտարարեց, որ այս կերպ իրենց ցանկանում են հավասարեցնել «պադեզդներում մարդ ծեծողների, քիլերների», փորձում են շեղել իրենց արժեքներից ու հանել հունից:

 

 

Արմինե Գևորգյան