Բավ է պառակտվել
24-08-2023 11:12

Միայն ելքի համար. Փաշինյանը խոսել է Լաչինի միջանցքի միակողմանի բացման մասին տեղեկատվության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ:

«Հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով», - ասել է Փաշինյանը:

Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»», - նշել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա», - նշել է ՀՀ վարչապետը:

Դրանից հետո Փաշինյանն, ինչպես նախորդ նիստերի ժամանակ, վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տեղեկացրել, որ ադրբեջանական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։

Փաշինյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ խոսել է Լաչինի միջանցք առաքելություն ուղարկելու կարևորության մասին
Սկոպյեում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
Երևանը պատրաստ է Բաքվի հետ համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագիծը․ Միրզոյանը՝ Բլինքենին
Հայաստանն ու ԵՄ-ն ջանքեր են գործադրում՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման