Բավ է պառակտվել
31-01-2015 08:48

Թոմաս դե Վաալը Հայոց Ցեղասպանության մասին

Չնայած նրան, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումից հետո, որը շատերի համոզմամբ եղել է ցեղասպանություն, մեկ դար է անցել, այս իրադարձությունները թարմ են հայերի հիշողության մեջ, միավորում են նրանց ողջ աշխարհով մեկ, ազդում են ժաանակակից Թուրքիայի նույնացման և քաղաքականության վրա և բազում տարիների ընթացքում գրավում են բազում ամերիկացի քաղաքական գործիչների ուշադրությունը: Այսպիսի սեղմ նկարագրությամբ Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամը իր պաշտոնական էջում ներկայացնում է բրիտանացի լրագրող, հիմնադրամի Կովկասի գծով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի գիրքը, որը նվիրված է Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականին իրագործված Հայոց Ցեղասպանությանը: Գրքի շնորհանդեսին հանդես է եկել հիմնադրամի նախագահ Ջեսիքա Մեթյուզը, ով այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատող ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռն է: Մեթյուզը նշել է, որ «Մեծ աղետ. հայերը և թուրքերը Ցեղսապնության ստվերի ներքո» գիրքը ոչ թե պատմական նոթեր է, այլ ուսումնասիրություն այս իրադարձությունների հայերի և թուրքերի վրա թողած ազդեցության մասին: «Ես նույնպես անվանում եմ այս իրադարձությունները Հայոց Ցեղասպանություն», - ասել է իր գրքի շնորհանդեսի ժամանակ դե Վաալը, նշելով, որ հենց այդ եզրույթն է դարձել քաղաքական հարթակներում լրջագույն տարաձայնությունների և հակասությունների առարկան: «Ցեղասպանությունը խնդրահարույց բառ է, և ընտրվել է ոչ ամենահաջող եզրույթը: Սակայն ես աջակցում եմ նրանց, ով այդ Ցեղասպանություն է անվանում», – ասել է վերլուծաբանը: Նա հիշեցրել է, որ այդ բառը շրջանառության մեջ էր մտել 30 տարի անց Մեծ Եղեռնից հետո և Ցեղասպանության մասին Ռաֆայել Լեմկինի գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1944 թվականին հենց Քարնեգիի հիմնադրամում: Դե Վաալի խոսքով՝ ցեղասպանության հանցագործության կանխման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան չգոհացրեց հայերի զգալի մասին, ովքեր չհարմարվեցին այն մտքին, որ տվյալ փաստաթղթում խոսվում է միայն ապագայում ցեղասպանությունների կանխման մասին: Ձորձագետը պատմեց 1965 թվականին Երևանում անցկացրած ցույցի, 1970-ականներին հիմնված հայկական ահաբեկչական կազմակերպությունների մասին՝ նշելով, որ 1981 թվականին «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց մի քանի ամիս անց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրաժարվեց այդ արտահայտությունից նաև թուրք դիվանագետների նկատմամբ ահաբեկչական գործողությունների պատճառով: Վերլուծաբանը արտահայտվեց նաև 2002 թվականից գործող Թուրքիայի առաջին հետքեմալիստական կառավարության մասին, երբ թուրք պատմաբանները որոշակի ազատություն ստացան տվյալ հարցի ուսումնասիրման տեսակետից: «Թեև հայերը վերնականապես բավարարված չէին Թուրքիայի վարչապետի անցյալ տարվա ցավակցությամբ, անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին անգամ հանդես եկավ այսպիսի խոսքերով», – ասել է դե Վաալը, հավելելով, որ այնուամենայնիվ, այժմ նա այդքան լավատես չէ Թուրքիայի ժողովրդավարության հետընթացի պատճառով: Պատասխանելով Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներից մեկի հարցին՝ վերլուծաբանը հայտարարեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանները փակելը կողմերից և ոչ ոքի շահերից չի բխում: «Հայաստանի շրջափակման ցանկացած փորձ էլ ավելի ուժգին է հրում նրան Ռուսաստանի ուղղությամբ, ինչը, օրինակ՝ չի բխում հայ-ադրբեջանական հակամարտության շահերից», - ասաց նա: Անդրադառնալով իր գրքի թեմային՝ Թոմաս դե Վաալը եզրափակեց. «Ես ինքս օգտագործում եմ «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը, սակայն կարծում եմ, որ այդ արտահայտությունը սահմանափակ է»: Նա հիշեցրեց, որ այդ հարցի լուծման համար 100 տարին թուրքերիհամար չափազանց քիչ է, իսկ հայերի համար՝ չափազանց ուշ: «Ողջ խնդիրը դրանումն է», - եզրափակել է դե Վաալը: