Բավ է պառակտվել
27-02-2020 19:32

Տոնոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և ՕԱՀՈւ զարգացման հարցրեը

Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հինգշաբթի հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեյացրել է, որ տոնոյանը շնորհավորել է Զասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացները։

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցերին: