Բավ է պառակտվել
28-11-2022 13:03

Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը կիսվել է անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցից հետո իր մտքերով։

«1) Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը Եվրամիության կողմից աջակցվող ձևաչափին. 2) Մնում են բազմաթիվ խնդիրներ. Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը համաձայնել է հանդիպմանը պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ .

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հիշեցրեց, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, անցել է քառակողմ ձևաչափով, ուստի տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն և նշել, որ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»,- ասել է նա։