Բավ է պառակտվել
06-11-2018 15:55

Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն․ԱԳՆ

Ներկայումս իրականացվում է Հայաստանի համար՝ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական վերլուծություն, ասել է Հայաստանի արտգործանախարարության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները։ “Մենք ուշադիր հետևում ենք այդ ուղղությամբ ընթացող զարգացումներին և գտնվում ենք մշտական կապի մեջ այդ գործընթացներում ներգրավված բոլոր կողմերի հետ։ Մենք հստակ պատկերացնոեւմ ենք մեզ հուզող հարցերն ու մտահոգությունները”,-ասվել է ԱԳՆ կայքում տեղադրված Նաղդալյանի հայտարարության մեջ։ Նա նշել է, որ Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) Վաշինգտոնի դուրս գալու մասին, 2015թ կնքված գործարք, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումներն իր հանդեպ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների և ԱՄՆ ու ԵՄ կողմից միակողմանի սահմանափակող միջոցների վերացման դիմաց: Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել հին պատժամիջոցներն, այլև սահմանել նորերը, իսկ պետդեպարտամենտն այդ կապակցությամբ հայտնել է Վաշինգտոնի մտադրության մասին՝ զրոյի հավասարեցնել նավթի արտահանումից ստացվող Իրանի եկամուտները։

Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասի գործողությունը վերսկսվել է օգոստոսի 7-ի գիշերը։ Այդ սահմանափակումները վերաբերվել են Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու և մի շարք մետաղների առևտրին։ Մնացած՝ այդ թվում Իրանի նավթային ոլորտի դեմ, պատժամիջոցներն ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին։