Բավ է պառակտվել
24-12-2018 13:37

Թրամփը և Էրդողանը քննարկել են ինչպես խուսափել “իշխանական վակուումից” Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո

Թուրքական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են, ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերեման բացասական հետևանքներից խուսափելու համար։

Ըստ “Անադոլու” տեղեկատվական գործակալության, երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել համակարգել զինվորականների և դիվանագետների քայլերը, որպեսզի հնարավոր լինի խուսափել “իշխանական վակուումից” այն շրջաններում, որտեղից դուրս են գալու ԱՄՆ զորքերը։

Էրդողանն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել Միացյալ նահանգներին զորքերի դուրսբերման ընթացքում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ որոշել է դուրս բերել Սիրիայից ԱՄՆ ռազմական կոնտինգենտը, քանի որ համարում է, որ զինվորականները կատարել են «ԻՊ» (արգելված է Ռուսաստանում) ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու իրենց խնդիրը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱՄՆ այդ որոշման մասին Անկարային նախօրք է տեղեկացրել։ Ավելին, Էրդողանը վստահեցրել է Թրամփին, որ թուրք զինվորականները կարող են ավարտել ԻՊ ջախջախումը Սիրիայի հյուսիսում։
Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ Սիրիայում ԱՄՆ ռազմական բազաների մեծամասնությունը գտնվում է հյուսիսում՝ քուրդ զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ Անկարան Սիրիայի քրդական ուժերը համարում է իր թշնամին, և նրանց դեմ գործողություններ է նախապատրաստում։ Ենթադրվում է, որ դրանք կարող են սկսվել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Քրդերը մինչ այժմ ակտիվորեն համագործակցել են Միացյալ Նահանգների հետ ԻՊ- ի դեմ պայքարում: