Բավ է պառակտվել
08-07-2017 18:39

Թրամփը G20-ի գագաթնաժողովին Պուտինի հետ իր հանդիպումը «հիանալի» է անվանել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հիանալի» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ`հուլիսի 7-ն, Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Այդ մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է շաբաթ առավոտյան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների ընթացքում:
CNN –ի լրագրող Ջեֆ Զելենին իր Twitter-ում նաև գրել է այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահը որակել Պուտինի հետ հանդիպումը. «Հիանալի հանդիպում նախագահ Պուտինի հետ»,- գրել է նա:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքերով Պուտինն ու Թրմփը «շատ արագ կոնտակտ են հաստատել», իրենց առաջին պաշտոնկան հանդիպման ընթացքում նրանց միջև «դրական քիմիա» է ձևավորվել: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թրամփն ու Պուտինը «խոսելու այնքան շատ բան ունեին», որ առաջնորդներից ոչ մեկը «չէր ցանկանում կանգ առնել»: Ընդհանուր առմամբ երկու նախագահների բանակցությունները Թիլերսոնը անվանել է կառուցողական:
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջին անհատական հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Այն տևել է երկու ժամից ավելի. «Ինտերֆաքսը» հաղորդում է 2 ժամ, 15 րոպեի մասին, « Ռիա Նովոստին»՝ 2 ժամ, 20 րոպեի մասին, իսկ «Reuters»-ը հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցիչներին հայտնել է, որ բանակցությունները տևել են 2,5 ժամ:
Այն բանից հետո, երբ բանակցությունների մեկնարկից վեց րոպե առաջ առաջնորդներին մենակ են թողել՝ առանց ԶԼՄ-նրի ներկայության բանակցելու համար, երկու նախագահները ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի, ինչպես նաև թարգմանիչների ներկայությամբ փոխանակել են մի քանի ռեպլիկներ:
Թրամփը հայտարարել է, որ իր համար Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելը մեծ պատիվ է: Պուտինը պատասխանել է նույն կերպ, և իր հերթին ասել, որ ուրախ է անձամբ ծանոթանալ Թրամփի հետ: Երկու առաջնորդներն էլ բանակցությունների դրական արդյունքի հույս են հայտնել:
Ինչպես հստակեցրել է Սերգեյ Լավրովը, նախագահները քննարկել են արտաքին քաղաքական օրակարգի հարցեր, այդ թվում նաև սիրիական, ուկրաինական, և Կորեական թերակղզում առկա կոնֆլիկտները: Կարծիքներ են փոխանակել ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ, խոսել են կիբերանվտանգության և դիվանագիտական հարցերի մասին: Առաջնորդները հասել են չորս պայմանավորվածության, այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Դրանք են՝ Սիրիայի հարավ- արևմուտքում հրադադարի ապահովումն ու հումանիտար օգնության հասանելուիությունը, որի մասին ուրբաթ օրը երեք երկրների փորձագետները պայմանավորվել էին Հորդանանի մայրաքաղաքում: Ուկրաինական հարցի վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի գծի ստեղծում, կիբերանվտանգությամբ զբաղվող աշխատանքային խմբի ստեղծում, ինչպես նաև նոր դեսպանների նշանակման գործընթացի արագացում: