ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կրկնել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությունը և կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը։
«Ես կդադարեցնեմ Ուկրաինայում հակամարտությունը, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ», - ասել է Թրամփը Միչիգանում կողմնակիցների հետ հանդիպմանը, որը հեռարձակվում է պահպանողական RSBN հեռուստաալիքով:
Նա նաև հավելել է, որ կկանգնեցնի անկայունությունը Մերձավոր Արևելքում և կկանխի համաշխարհային պատերազմ՝ ընդգծելով, որ անձամբ ճանաչում է միջազգային բոլոր առանցքային առաջնորդներին։
Թրամփն իր նախընտրական ելույթների ժամանակ խոստացել է, որ եթե վերադառնա Սպիտակ տուն, ուկրաինական հակամարտության կարգավորումը տեղի կունենա իր երդմնակալությունից առաջ, սակայն նա դեռ չի բացահայտել իր ծրագրի մանրամասները։